ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
2024-ին առգրավվել է շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023-ի համադրությամբ ավելի է շուրջ 202 կգ-ով. ՆԳ նախարար

2024-ին առգրավվել է շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023-ի համադրությամբ ավելի է շուրջ 202 կգ-ով. ՆԳ նախարար

Կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1,1 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառութան դեմ պայքարին՝ նախարարը նշեց, որ ոլորտում դեռ անելիքներ կան:

«2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է շուրջ 202 կիլոգրամով»,- ասաց նա, ապա նաև ներկայացրեց 2025 թվականի տվյալները, ըստ որոնց՝ գրանցվել է 173 կգ թմրամիջոցի առգրավում:

2024 թվականի կտրվածքով առգրավվել կամ կամավոր հանձնվել է նաև 1579 միավոր հրազեն, որը 10,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համադրությամբ, այսինքն՝ այս խմբաքանակով ապօրինի պահվող զենք-զինամթերք է դուրս բերվել շրջանառությունից:

  • Կիսվել: