Ընդգծվել է Բավարիա երկրամասի և Տավուշի մարզի միջև արդյունավետ փոխգործակցությունը
Հայաստանում է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մայիսի 30-ին խորհրդարանում պատվիրակության անդամներին հյուրընկալել են ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանն ու Ռուստամ Բաքոյանը:
Վլադիմիր Վարդանյանը փաստել է Բավարիա երկրամասի ուրույն դերակատարությունը Գերմանիայի քաղաքական և տնտեսական կյանքում ու այս առումով կարևորել Բավարիայի հետ համագործակցության խորացումը: Այս համատեքստում արժևորվել է փոխայցերի ու լավագույն փորձի փոխանակման նշանակությունը: Ընդգծվել է Բավարիա երկրամասի և Տավուշի մարզի միջև արդյունավետ փոխգործակցությունը:
Մարկուս Ռինդերշպախերն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստան այցով, և փաստել՝ իրենք պատրաստ են Հայաստանի հետ համագործակցել բազմաթիվ ուղղություններով:
Հանդիպմանն ընդգծվել են հատկապես գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Զրուցակիցները խորհրդարանական մակարդակում երկկողմ փոխգործակցությանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել: