կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Փաշինյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փաշինյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին: 

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը: 

Զրուցակցներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: