կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ ցավակցություններս Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:

Հիշեցնենք, որ այսօր «Ангара» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ամուրի մարզի Թինդա օդանավակայանում երկրորդ վայրէջք կատարելուց հետո։ Տարբեր աղբյուրներով՝ օդանավում եղել է 46-49 մարդ, ներառյալ անձնակազմը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են, Ամուրում եռօրյա սուգ է հայտարարվել:

  • Կիսվել: