երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ փորձագետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը

ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ փորձագետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության և գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ նշելով ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ոլորտում արդյունավետ, օգտավետ և շահութաբեր մեթոդները Հայաստանում կիրառելու հնարավորությունները, որոնցից մեկը հանդիսանում է արդյունքների և կատարողականի վրա հիմնված ճանապարհային պայմանագրերի (Performance-based Road Contracts) մոդելի կիրառումը։
 
ԱԶԲ փորձագետ Ալմազբել Գալիևը ներկայացրել է նշված մեթոդի կիրառման մարտահրավերները և առկա հայեցակարգերը, ինչպես նաև դա կիրառող երկրների կողմից գրանցված արդյունքները։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելու համատեղ ուսումնասիրություններ, ներկայացնել փորձագիտական գնահատումներ և առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի ճանապարհների պահպանման կատարողականի բարելավմանը։

  • Կիսվել: