չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին

Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին

Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տուժում են։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Արևմուտքի երկրները երկաթյա վարագույր տեղադրեցին իրենց շուրջ, ինչից այժմ տուժում են։ Եվ դուք տեսնում եք, որ պետությունների շատ ղեկավարներ այդ պատճառով հեռացան մոռացության գիրկը։ Ուստի նրանք պետք է փոխվեն, այլապես նրանց կփոխեն», - ասել է Վոլոդինը լրագրողներին։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ռեկորդ են սահմանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քանակով՝ ներքաշվելով մի քաղաքականության մեջ, որը, ինչպես կարծում է Վոլոդինը, վնաս է հասցնում նաև իրենց սեփական տնտեսությանը։

«Պետք է մտածել զարգացման մասին, այլ ոչ թե զբաղվել պատժամիջոցներով», - հավելել է Պետդումայի նախագահը։

  • Կիսվել: