ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի
Իրանի հարավային Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքի նավահանգստի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով վիրավորվել է երեք ձկնորս։ Ինչպես տեղեկացնում են Mehr գործակալությունից, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետարանը։
Նահանգապետի քաղաքական և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտնել է, որ ձկնորսական նավակը հարվածի է ենթարկվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։
Միջադեպից հետո համապատասխան մարմինների հետ համակարգմամբ Սիրիկի շրջանային հիվանդանոցը բերվել է պատրաստականության վիճակի՝ տուժածներին ընդունելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Միջադեպը գտնվում է պատկան մարմինների ուսումնասիրության և հսկողության ներքո։



