չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբանն ահազանգում է

Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբանն ահազանգում է

«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին ավելի վաղ նշվել էր, որ նա պահվում է ամենափոքր ու մութ խցում, որտեղ նույնիսկ սեղան և աթոռ չկա։
 
«Նախագահի դեպքում սենյակային պայմանների խնդիր կա։ Երբ մենք իր խուցը համադրում ենք մի շարք այլ խցերի հետ, այնպիսի իրավիճակ է, որ կա գլոբալ տարբերություն։ Չեմ ասում, որ մեկին բերեն վատ, իրեն տանեն լավ խուց։ ՔԿՀ–ում չպետք է լինեն փոքր, մեծ, միջին խցեր, նկատի ունեմ շոշափելի տարբերություն ունեցող խցեր»,– ասաց Օրբելյանը։
Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ՝ գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ առաջարկեց ԶԼՄ–ներին` դիմել համապատասխան մարմիններին` տեսնելու, թե ինչ պայմաններում է պահվում հայ ընտանիք մտած, կնոջ և երեխայի նկատմամբ հրազեն գործադրած ադրբեջանցի զինծառայողը, և ինչ պայմաններում է պահվում Արցախի և Հայաստանի նախագահը, որի օրոք նույնիսկ ադրբեջանցի թիթեռ չէր կարող Հայաստանի տարածք մտնել, այլապես թիթեռի պես 1 օրվա կյանք կունենար։

  • Կիսվել: