չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Առցանց ձևաչափով աշխատաժողովի շրջանակում ՊԵԿ ներկայացուցիչները ներկայացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները

Առցանց ձևաչափով աշխատաժողովի շրջանակում ՊԵԿ ներկայացուցիչները ներկայացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները

Պետական եկամուտների կոմիտեն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով։ Հանդիպումը նվիրված է եղել կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և այլ ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի հարցերին։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման մեխանիզմներն ու ռիսկերի կառավարման գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությանն ու օպերատիվ տեղեկատվության փոխանակման առանցքային հարցերին։

Քննարկումների ընթացքում ՍԾՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչները կիսվել են նաև իրենց ազգային փորձով ու լավագույն գործելակերպով։

  • Կիսվել: