Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Կրեմլը ևս հայտնել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։