կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Սա, իմ կարծիքով, մեր՝ որպես հրեաների, բարոյական պարտքն է. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Սա, իմ կարծիքով, մեր՝ որպես հրեաների, բարոյական պարտքն է. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը, այն բանից հետո, երբ երկրի նախարարների կաբինետը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին, հանդես եկավ կարճ ելույթով, որում խոսեց մարդկության դեմ այս հանցագործությունը ճանաչելու պատճառների մասին։

Ըստ Սաարի, «ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ»։

«Այսօր Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց իմ ներկայացրած բանաձևին, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան։

Այն ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանությունը և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումը։ Սա, իմ կարծիքով, մեր, որպես հրեաների, և, իհարկե, որպես հրեա ժողովրդի պետության, բարոյական պարտքն է. ընդունվեց այն որոշումը, որը մենք այսօր հաստատեցինք։

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախարարների կաբինետում իմ գործընկերներին՝ աջակցության համար»,- նշել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: