Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան
Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, ապա շրջադարձ է կատարել ու վերադարձել մեկնման օդանավակայան։ Օդանավում կարող է լինել մինչև 100 ուղևոր։



