Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Կարեն Առուստամյանը. նա երդվեց Ազգային ժողովում
Ազգային ժողովը գաղտնի քվեարկության արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Կարեն Առուստամյանը։
Ըստ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանի՝ Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։
Ընտրվելուց հետո Կարեն Առուստամյանն Ազգային ժողովում երդվեց։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը, որն էլ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել էր:



