հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել

Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել

«Ազիմուտ» ավիաընկերության Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ինքնաթիռում կարող է լինել մինչև 100 ուղևոր։

Նշվում է, որ օդանավը գրեթե անմիջապես սկսել է հետ շրջվել դեպի օդանավակայան։

Հայտնի դարձավ, որ ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։

Թարմացված. Mash-ը հայտնում է, որ ինքնաթիռը խնդիր է ունեցել GPS սենսորի հետ, և անձնակազմը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ նավիգացիոն խնդիրների պատճառով։ Տեխնիկները այժմ կստուգեն ինքնաթիռը։

  • Կիսվել: