Պլուտոնից այն կողմ հնարավոր նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել
Չիլիում գտնվող Վերա Ռուբինի աստղադիտարանում աշխատող ամերիկացի գիտնականների խումբը Պլուտոնից այն կողմ սառցե երկնային մարմին է հայտնաբերել, որի տրամագիծը կարող է հասնել 1500 կմ-ի։ Աստղաֆիզիկոսների կարծիքով՝ այն կարող է Արեգակնային համակարգի՝ նախկինում անհայտ գաճաճ մոլորակ լինել. հաղորդում է Reuters-ը։
Գիտնականների տվյալներով, երկնային մարմինը պտտվում է Արեգակի շուրջ՝ Երկրից Արեգակ հեռավորությունից 46 անգամ մեծ հեռավորության վրա։ Համեմատության համար՝ Պլուտոնը պտտվում է Երկրից Արեգակ հեռավորությունից 40 անգամ մեծ հեռավորության վրա։ Օբյեկտը ստացել է 2026 ED138 անվանումը։
Գիտնականները նախատեսում են մի շարք դիտարկումներ իրականացնել՝ հաստատելու, թե արդյոք այն նոր գաճաճ մոլորակ է։ Մասնավորապես, աստղաֆիզիկոսները պետք է որոշեն երկնային մարմնի մոտավոր զանգվածը։ Ներկայումս նրանք կարծում են, որ 2026 ED138-ն, ամենայն հավանականությամբ, ունի գաճաճ մոլորակ ճանաչվելու համար բավարար զանգված։
Եթե դա հաստատվի, 2026 ED138-ը կդառնա հայտնի ամենամեծ գաճաճ մոլորակներից մեկը։ Ներկայումս Միջազգային աստղագիտական միությունը ճանաչում է հինգ գաճաճ մոլորակ՝ Պլուտոնը, Ցերերան, Էրիդան, Հաումեան և Մակեմակեն։



