չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ

«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ

Ազգային ժողովում մտքերի փոխանակության ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե միևնույն ընտանիքի անդամներին կալանավորելը «չգրված օրենքների» խախտում է՝ Չախոյանը ասաց․

«Էդ չգրված օրենքը որտե՞ղ է գրված, ո՞նց է սահմանվել։ Էդ ի՞նչ փողոցային բարքերով եք պատկերացնում իրավապահների աշխատանքը։ Շատ ներողություն այս հայտարարությանս համար, բայց քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»։

Այս արտահայտությունից հետո դահլիճում իրավիճակը լարվել է, ընդդիմադիր պատգամավորները սկսել են տեղից արձագանքել։

Չախոյանը պնդել է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նախապես տեղեկացված է եղել սպասվող քննչական գործողությունների մասին, քանի որ, նրա պնդմամբ, իրավապահ համակարգում ունեցել են իրենց ծառայություններ մատուցող անձինք։

«Նախօրոք տեղյակ եք եղել։ Անգամ հասցրել էիք պլակատ պատրաստել՝ «Բարի գալուստ ԱԱԾ»։ Բայց ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ ենք կտրելու՝ օրենքով։ Երեխաների թիկունքում թաքնվել չի՛ ստացվելու, կոպեկ առ կոպեկ ինչ թալանվել է՝ վերադարձվելու է»,- ասաց Չախոյանը։

Մանրմասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: