Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը մոտենում է 30 միլիարդ դոլարի․ Պուտինը՝ Տոկաևին
Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը մոտենում է 30 միլիարդ դոլարի: Այս մասին Կրեմլում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ երկու երկրների միջև փոխադարձ հաշվարկների 96 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթներով։
Իր հերթին Տոկաևն ընդգծել է Ղազախստանում ռուսական բարձր տեխնոլոգիական բիզնեսի ակտիվ ներկայությունը։ Նա նաև շնորհավորել է Պուտինին Չինաստանում եռակողմ գագաթնաժողով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով իր ուրախությունը Ռուսաստանի՝ որպես մեծ տերության վերածվելու կապակցությամբ։



