շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան

Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Sputnik–ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ–ում:

«Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. մասնակից ներդրողների ու գործարարների հսկայական թիվը ցույց է տալիս, որ ամենատարբեր ոլորտներում հնարավորությունները շատ են։ Համոզված եմ` նման խոշոր համաժողովներին մասնակցությունը Հայաստանին շատ ու շատ բան կտա»,– նշել է գործարարը։

Նրա խոսքով՝ դա նաև կարող է նպաստել Ռուսաստանի հետ Հայաստանի եղբայրական հարաբերությունների վերականգնմանը։

«Ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ բնակչության բարգավաճման և անվտանգության ապահովման հարցերում դա շատ բան կտա Հայաստանին։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները բարեկամություն են արել և ապրել միասին»,– ասել է բարերարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: