կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան․ հրավերն ընդունվել է

Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան․ հրավերն ընդունվել է

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:

Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

  • Կիսվել: