Օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել Կարապետյանին
Օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին:
Հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ցույց է տալիս հայկական գունավոր հեղափոխության թունավորված խնձորի իրական էությունը, РИА Новости-ին հայտնել է իտալացի նախկին պատգամավոր Վիտո Կոմենչինին:
Լոնդոնում կարծում են, որ սա Փաշինյանի քաղաքական հարձակումն է Հայ Առաքելական եկեղեցու վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեն Արևյանը:
Սերբ գրող, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վեսնա Պեշիչը РИА Новости-ին ասել է, որ Կարապետյանի կալանավորմամբ Փաշինյանն ու նրա արևմտամետ իշխանությունը որոշել են ցույց տալ իրենց ռուսատյացությունը: Նա հիշեցրել է, որ Կարապետյանը Արցախից հեռանալու ժամանակ ապաստան տրամադրել կարիքավորներին։