«Որևէ մեկի հայտարարությամբ ԼՂՀ-ն չի կարող լուծարվել». Սերժ Սարգսյանը՝ Շահրամանյանի ստորագրած հայտարարության մասին
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով իրեն առնչվող դատական գործին, ասել է, թե դատախազությունն ուզում է «իր կարած գործն ավարտին հասցնել»։ Սարգսյանը կոչ է արել հաջորդ դատական նիստին հետևել պաշտպանների հայտարարություններին։
Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել Ղարաբաղի «պետական ինստիտուտների» լուծարմանը․ «Ոչ մի բան էլ չի լուծարվում։ Հետո, Հայաստանի իշխանությունները որ լուծարեցին, իրենք հավե՞րժ են լինելու։ Դա կախված է մարդկանցից, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան։ Եթե նրանք ցանկություն չունենան, ոչ մի բան էլ հնարավոր չի լինի անել»։
Սարգսյանը շեշտել է նաև, որ Շահրամանյանի ստորագրած հայտարարությունը, որով ԼՂՀ–ն լուծարվում է, ոչինչ չի նշանակում․ «Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ–ն լուծարվել»։


