Մենք վերահաստատել ենք ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղ գործընթացին․ Բորելը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ Արարատ միրզոյանի հետ հանդիպմանը․
«Մտքերի լավ փոխանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավման կոնկրետ ուղիների և Հայաստանի ժողովրդավարական ուղու հետագա ամրապնդման վերաբերյալ:
Մենք նաեւ վերահաստատել ենք ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղ գործընթացին եւ հանձնառությունը հետագա աջակցության կարգավորման գործընթացին»,- գրել է նա:


