չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մենք վերահաստատեցինք ԵՄ ուժեղ քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հաջա Լահբիբ

Մենք վերահաստատեցինք ԵՄ ուժեղ քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հաջա Լահբիբ

Բելգիայի արտաքին, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: X-ի իր միկրոբլոգում արտգործնախարարը գրել է.

«Շատ հաճելի հանդիպում ունեցա Արարատ Միրզոյանի հետ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Մենք վերահաստատեցինք ԵՄ ուժեղ քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որոնք պետք է խթանեն կայուն խաղաղությունը տարածաշրջանում»:

  • Կիսվել: