Հուսադրող է․ Տոյվո Կլաարի արձագանքը` Լաչինի միջանցքի հարցով կայացած եռակողմ հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող լուր է համարել Լաչինի հարցով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը։
«Լավ է, որ քննարկումները, ըստ երևույթին, կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ՝ ավելի լայն հարցերի վրա»,–գրել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։


