կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան վերագործարկում են հարաբերությունները

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան վերագործարկում են հարաբերությունները

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան վերագործարկում են հարաբերությունները, մասնավորապես՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարությունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել են առևտրի և այլ հարցերում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերն այս քայլը որակել են որպես Brexit-ից հետո հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլ։

«Սա լավ օր է Մեծ Բրիտանիայի համար։ Սա լավ օր է Եվրոպայի համար»,– հայտարարել է Բըրնհեմը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ձեռք բերված գործարքն անվանել է «շրջադարձային կետ» Լոնդոնի և Բրյուսելի հարաբերություններում։

Նշվում է, որ կողմերը, ի թիվս այլնի, պայմանավորվել են պարզեցնել պարենային ապրանքների առևտրի գործընթացը և նվազեցնել ԵՄ տարածք բրիտանական արտահանման բյուրոկրատական խոչընդոտները։ Նաև երկու կողմերից մինչև 30 տարեկան 100 000 երիտասարդի թույլ կտրվի բնակվել, աշխատել և սովորել մյուս կողմի տարածքում՝ մինչև երեք տարի ժամկետով։

Հաղորդվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է պատրաստակամությունը՝ սերտացնելու գործակցությունը Եվրամիության հետ։ Ավելի վաղ նա չէր բացառել, որ կարող են դիտարկել կրկին ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։

  • Կիսվել: