կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հովիկ Աղազարյանը բացահայտում է իր նամակագրությունների բովանդակությունը (տեսանյութ)

Հովիկ Աղազարյանը բացահայտում է իր նամակագրությունների բովանդակությունը (տեսանյութ)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է իրեն վերագրվող պետական և կուսակցական տեղեկատվության արտահոսքի կազմակերպման, պետական գաղտնիքով օտարերկրյա քաղաքացու հետ կիսվել – չկիսվելու թեմայի մասին։ Նա հարցազրույցում բացահայտել է նաև իր և տարբեր անձանց նամակագրությունների բովանդակությունը, նշելով, որ ինքը նպատակային կերպով պետական գաղտնիքներ չի հրապարակել։ 

Պատգամավորը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են իր անձնական նամակագրությունները հայտնվել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության սեղանին։ Հովիկ Աղազարյանը անդրադարձել է նաև իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների, ՔՊ կուսակցության ներսում առկա մթնոլորտի, իր՝ որպես անկախ պատագամավորի գործունեության, քրեական գործերով իրեն անձեռնմխելիությունից զրկելու հավանականության և հնարավոր կալանավորման թեմաներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

  • Կիսվել: