Նիգերում զինյալները սպանել են 38 խաղաղ բնակչի
Նիգերի արևմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի և Մալիի սահմանների մոտ, զինված անձինք առնվազն 38 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների են սպանել: Այս մասին այսօր France-Presse-ին հայտնել են տեղական աղբյուրները:
Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է Թերա քաղաքին մերձակա մի գյուղ: Զոհերից մեկը մահացել է հիվանդանոցում՝ հարձակման հաջորդ օրը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



