ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քանի տարվա ազատազրկում է սպասվում Հովիկ Աղազարյանին․ միջնորդություն

Քանի տարվա ազատազրկում է սպասվում Հովիկ Աղազարյանին․ միջնորդություն

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությամբ Ազգային Ժողովը հավանություն տվեց պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նախաձեռնությա ը։

Հովիկ Աղազարյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:

Աղազարյանին նաև մեղսագրվում է ՀՀ Քրեական օրեսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը՝ կաշառք ստանալը, ինչը ենթադրում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով։

 

  • Կիսվել: