Հայաստանը վերահաստատում է իր աննկուն պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրառում է կատարել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ․
«Կոռուպցիան լարվածության և հակամարտությունների աղբյուր է, այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը։
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանը վերահաստատում է իր աննկուն պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ՝ նաև համագործակցություն՝ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է»,- գրել է նա:


