Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից, ի՞նչ կա դրա մեջ․ Հայկ Սարգսյան
Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից, ի՞նչ կա դրա մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։



