Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել
Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։



