չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը

Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը։

Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94–146–րդ կմ հատվածում (Հայազմա– Նինոծմինդա) գտնվող ծանր բեռնատարների համար:

Հավելենք նաև, որ նոյեմբերի 24-ից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: