Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ավելի վաղ մամուլում ինֆորմացիա էր տարածվել այն մասին, որ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել է։
Պետրոսյանը չէր բացառել, որ աշխատանքից կարող են ազատվել ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչները։ Նա հայտարարել էր, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։


