շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ ածխահանքի պայթյունի դեպքի կապակցությամբ

Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ ածխահանքի պայթյունի դեպքի կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ցավակցել է Թուրքիային՝ Բարտինում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարտինում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը՛՛:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել էր Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուին Բարտինում ածխահանքի պայթյունի դեպքի առթիվ։ Չավուշօղլուն պատասխանել է Արարատ Միրզոյանի գրառմանը:

 

 

 
 

  • Կիսվել: