Զելենսկին Ուկրաինայի դաշնակիցներից խնդրել է հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն է խնդրել Ուկրաինայի դաշնակիցներից՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
Ուկրաինայի դեսպանների մոտ ելույթ ունենալիս, Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Ռազմաճակատում ռուսական բանակի առաջխաղացումը կասեցնելուց համար Ուկրաինային միայն մեկ որոշում է պետք ստանալ գործընկերներից. որոշում՝ հեռահար կարողությունների վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի Կուրսկի շրջանի 92 բնակավայր և այժմ վերահսկում են թշնամու ավելի քան 1,250 քառակուսի կիլոմետր տարածք։