Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ: Այս մասին, ելույթ ունենալով Ուկրաինական երիտասարդական ֆորումում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Укринформ-ը։
Նշվում է, որ Զելենսկիի կարծիքով՝ Պուտինն ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո:
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ միասին մշակել է գործողությունների ծրագիր՝ ուղղված Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։
«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Դա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է այն մասին, թե ինչպես ճնշում գործադրել Պուտինի վրա»,-ասել է նա:



