երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է օդաչուն. Մանրամասներ

Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է օդաչուն. Մանրամասներ

Վրաստանի Բոլնիսի շրջանի Դիսևի գյուղում (Քվեմո Քարթլիի շրջան) վարժանքների ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Սու-25-ի կործանման հետևանքով մահացել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին:

«Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձաքննություն են անցկացնում՝ պարզելու միջադեպի պատճառները։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում զոհված օդաչուի ընտանիքին և հարազատներին», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: