երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զինծառայողների 6060 մարմին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական և ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
 
«Ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների և զինվորների 6060 մարմին է փոխանցվել ուկրաինական կողմին», - գրել է նա Telegram–ում։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից 78 մարմին է ստացել։
ՌԴ նախագահի օգնականը շեշտել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև գերիների փոխանակումը շարունակվում է։ Կարգավորվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջնագծից ծանր վիրավորների շտապ բժշկական տեղափոխումը։
 

  • Կիսվել: