Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստին
Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել և մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում միջազգային-իրավական համագործակցությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող արդիական հարցերի վերաբերյալ: