երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալուն։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։  

«Նախագահ Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ, և որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտության արագ ավարտի և միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Էրդողանն Իրանի նախագահին ասել է, որ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»։

Թուրքիայի և Իրանի նախագահները նախկինում հեռախոսազրույց են ունեցել հունիսի 14-ին։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել է «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը հակագրոհ է սկսել։
 

  • Կիսվել: