Ուկրաինայի ԶՈւ-ն, բացի Կուրսկի շրջանից, ցանկանում էր գրավել նաև Բելգորոդի շրջանի մի մասը. Ալաուդինով
Ուկրաինայի ԶՈւ-ն, բացի Կուրսկի շրջանից, ցանկանում էր գրավել նաև Բելգորոդի շրջանի մի մասը։ Այս մասին ասել է «Ահմաթ» հատուկ նշանակության ուժերի հրամանատար եւ Ռուսաստնի Պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ տարածք մուտք գործած մարդկանց թիվը ենթադրաբար կազմում է մոտ 12 հազար մարդ։ Դրանք որոշ գումարտակների ու բրիգադների մնացած ստորաբաժանումներն են, որոնք ձգվել էին առաջնագծի ողջ երկայնքով»։
Ըստ Ալաուդինովի՝ ներխուժումն իրականացրած զինվորականների մեջ կային ոչ միայն ուկրաինացիներ։