շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իրանի վրա հարձակվելով՝ Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է լիակատար աղետի մեջ. Ֆիդան

Իրանի վրա հարձակվելով՝ Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է լիակատար աղետի մեջ. Ֆիդան

Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակվելով՝ Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է «լիակատար աղետի» մեջ:

Ֆիդանը մուսուլմանական երկրներին կոչ է արել կանգնել Իրանի կողքին և նշել, որ տարածաշրջանում առկա է «Իսրայելի խնդիր»՝ հաշվի առնելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Իրանի ուղղությամբ հարվածները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում դատապարտել է բանակցությունների նոր փուլից առաջ Իսրայելի հարվածներն Իրանի ուղղությամբ: Նա Իսրայելի նկատմամբ ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել լուծում գտնել երկխոսության միջոցով և թույլ չտալ հակամարտության ընդլայնում:

  • Կիսվել: