Սամվել Շահրամանյանին ոչ աշխատանքային օրով կրկին կանչել են հարցաքննության
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ոչ աշխատանքային օրով կանչել են հարցաքննության։ Նրա փաստաբան Ռոման Երիցյանը հաստատեց տեղեկությունը՝ միեւնույն ժամանակ հերքելով մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Շահրամանյանը կկալանավորվի։
Նշենք, որ նա հարցաքննվում է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ: Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, այն հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: