շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թրամփի հատուկ բանագնացի այցից հետո Բելառուսում ազատ է արձակվել ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին

Թրամփի հատուկ բանագնացի այցից հետո Բելառուսում ազատ է արձակվել ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին

Բելառուսական բանտից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, ժողովրդական բլոգեր Սերգեյ Տիխանովսկին: Նրա հետ միասին ազատ են արձակվել բլոգեր Իգոր Լոսիկը, լրագրող Իգոր Կորնեյը, Մոսկվայի լեզվաբանական համալսարանի նախկին դասախոս Նատալյա Դուլինան, Ճապոնիայի քաղաքացի Ակիհիրո Գաևսկի-Խանադան, 68-ամյա Գալինա Կրասնյանսկայան։ Ընդհանուր առմամբ, հայտնի է, որ ազատ է արձակվել 14 քաղբանտարկյալ։

«Նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության շնորհիվ այսօր Բելառուսում ազատ են արձակվել 14 բանտարկյալներ: Շնորհակալություն Լիտվայի կառավարությանը համագործակցության և օգնության համար. նրանք մնում են իսկական բարեկամ և դաշնակից», - Twitter-ում գրել է Թրամփի հատուկ ներկայացուցչ Քիթ Քելլոգի տեղակալ Ջոն Քոուլը:

Հայտարարությունն արվել է Լուկաշենկոյի հետ Քելլոգի հանդիպումից մի քանի ժամ անց։

Նշենք, որ Սերգեյ Տիխանովսկին 2020թ-ից հետո գգնվում էր բանտում: Նա ցանկացել էր մասնակցել Բելառուսի նախագահական ընտրություններին, սակայն՝ երկրի ԿԸՀ-ն նախ՝ չէր գրանցել նրա թեկնածությունը, այնուհետև նա ձերբակալվել էր և 18 տարվա ազատազրկման դատապարտվել: 

  • Կիսվել: