Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Զելենսկին ասել է, որ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության ուղղություններով։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։
Տեսանյութը՝ այստեղ:



