Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 40 օր, որպեսզի ստիպի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին Անդրկարպատիայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ իր երկրի զինված ուժերը մտադիր են ավելացնել հարվածների քանակը Ռուսաստանի տարածքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել էր Ռուսաստանին խաղաղության պարտադրման 40-օրյա արշավի մեկնարկի մասին: Այն բաղկացած էր ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներից և Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակումներից:



