ՌԴ-ն հարվածել է Կիևում հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը
Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Կիևի գործարաններից մեկին, որտեղ արտադրվում էին «Ֆլամինգո», «Նեպտուն», FP-7 և FP-9 հրթիռների կառավարման համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ, բացի այդ, զինծառայողները հարվածել են տվյալների կենտրոնին, որն ապահովում էր տվյալների, այդ թվում՝ հետախուզական տվյալների պահպանումը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ցանցային սարքավորումների աշխատանքը։



