Գուտերեշը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների վրա և ընդգծել է նավարկության ազատության պահպանման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Այս մասին նա ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մասնավորապես՝ Գուտերեշն ընդգծել է սաուդյան նավերի վրա հարձակումների անթույլատրելիությունը՝ դրանք անվանելով «բացարձակապես անընդունելի»։ Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է հարգել նավագնացության իրավունքները և ապահովել նավարկության ազատությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտնել է շաբաթ վաղ առավոտյան հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը որսալու մասին։
Ինչպես հայտարարել է Եմենում օրինականության աջակցման կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին՝ սաուդյան ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են հրթիռը մինչև այն կհասներ իր թիրախին։
Ըստ կոալիցիայի՝ հութիները նաև փորձել են հարձակվել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա Բաիշ, Թաիֆ, Ֆարասան և Յանբու քաղաքներում։ Հայտարարության մեջ պնդվում է, որ այս հարձակումները կանխվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։



