կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով չորս զոհերից երեքը երեխաներ են

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով չորս զոհերից երեքը երեխաներ են

Անցած գիշեր ռուսական հարձակման հետևանքով զոհվել է չորս հոգի, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին հայտնել են Կիևի մարզի իշխանությունները, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ Կիևի մարզի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մարզը մեկ օրից ավելի ենթարկվել է հարձակումների, ինչի հետևանքով վնասվել է 31 օբյեկտ՝ հինգ շրջաններում։

Իր հերթին ռուսական կողմը հայտնել է, որ Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել:

 

  • Կիսվել: