երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ ունեցած «կարևոր զրույցի» մասին

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ ունեցած «կարևոր զրույցի» մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում հանդիպելու պայմանավորվածության մասին։

Նա նշել է, որ իրենք ունեցել են «կարևոր զրույց», որի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ։

«Հենց նոր խոսեցինք նախագահ Թրամփի հետ։ Կարևոր զրույց էր, և շատ բան հասցրեցինք քննարկել։ Պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում, և այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Դիվանագիտական դինամիկա կա»,-գրել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Կիև նրա ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցի համար։ Զելենսկու վկայությամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են կարևոր հարցեր, իսկ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները կարողացել են տեղում տեսնել իրավիճակը Ուկրաինայում։

«Խաղաղության ուղին թիվ մեկ առաջնահերթությունն է»,-շեշտել է նա։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը քննարկում են դեէսկալացիայի հնարավոր քայլերը, ինչպես նաև անվտանգության հիմնարար հարցերը։

«Կան գաղափարներ դեէսկալացիայի քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ՝ էներգետիկ, պարենային, մարդկանց կյանքի պաշտպանության։ Աշխատում ենք ամերիկյան թիմի հետ միասին և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլեր անել»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Լինդսի Գրեմի օրենքը ստորագրելու համար։

«Մենք բոլորս համաձայն ենք․ խաղաղություն պետք է լինի»,-գրել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում և օգնություն են ցուցաբերում Ուկրաինային:

  • Կիսվել: